Մերձավոր Արևելք

Գուտերեշը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Գազայում

2 րոպեի ընթերցում

Գուտերեշը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Գազայում

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, Գազան ամբողջությամբ գրավելու վերաբերյալ Իսրայելի հայտարարությունից հետո, կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

«Կենսական կարևորություն ունի անհապաղ հրադադարի հաստատումը Գազայում՝ խուսափելու մահերից ու ավերածություններից, որն անխուսափելիորեն կառաջացնեն ռազմական գործողություններն ընդդեմ Գազայի»,- հայտարարել է Գուտերեշը Ճապոնիայում, որտեղ մասնակցում է Աֆրիկայի զարգացմանը նվիրված Տոկիոյի միջազգային համաժողովին։

Գուտերեշը հորդորել է «Համաս»-ին առանց նախապայմանների ազատ արձակել իր մոտ պահվող իսրայելցի պատանդներին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել Իսրայելին վերանայել Արևմտյան ափին «անօրինական» բնակավայրերի ընդլայնման որոշումը։

Իսրայելը, ի հեճուկս միջազգային ճնշման, տասնյակ հազարավոր բանակային պահեստազորայինների է կանչել՝ նպատակ ունենալով ամբողջությամբ գրավել Գազա քաղաքը։ Ներկայում Իսրայելի տիրապետության տակ է գտնվում Գազայի հատվածի 75 տոկոսը։ 

2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայում սկսված պատերազմի արդյունքում իսրայելական կողմի գործողության հետևանքով զոհվել է առնվազն 60 հազար պաղեստինցի։ 

Իսրայելական բնակավայրերի ծրագիրը, որը կբաժանի օկուպացված Արևմտյան ափը և կանջատի այն Արևելյան Երուսաղեմից, հայտարարվել է անցյալ շաբաթ և արդեն իսկ ստացել է Իսրայելի պաշտպանության նախարարության պլանավորման հանձնաժողովի վերջնական համաձայնությունը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում