Եվրոպա

Հունաստանը չի պլանավորում զորքեր ուղարկել Ուկրաինա

1 րոպեի ընթերցում

Հունաստանը չի պլանավորում զորքեր ուղարկել Ուկրաինա

Հունաստանը չի պլանավորում զորքեր ուղարկել Ուկրաինա՝ Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հունաստանի կառավարության մամուլի քարտուղար Պավլոս Մարինակիսը հունական Sky հեռուստաալիքի եթերում։

«Այս պահին նման տարբերակ չկա։ Եվ նման ոչինչ պլանավորված չէ», - ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք Հունաստանը զորքեր կուղարկի Ուկրաինա։

Օգոստոսի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն և ԵՄ անդամ երկրների ղեկավարներին, Եվրահանձնաժողովի նախագահին ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին։ Այդ հանդիպման ժամանակ քննարկվել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։ Ըստ տարբեր հրապարակումների՝ բացի ռազմական օգնությունից, դիտարկվում է նաև Ուկրաինայում օտարերկրյա ուժերի տեղայակման հնարավորությունը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում