Աշխարհ

Իսրայելական ուժերը ներխուժել են Սիրիա և խուզարկություններ իրականացրել

1 րոպեի ընթերցում

Իսրայելական ուժերը ներխուժել են Սիրիա և խուզարկություններ իրականացրել

Իսրայելական ուժերն օգոստոսի 18-ի երեկոյան ներխուժել են Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող Կունեյտրայի նահանգի երկու բնակավայր և խուզարկություններ իրականացրել մի քանի տներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։

Ներխուժման ընթացքում իսրայելական ուժերը կրակ են բացել մոտոցիկլետների ուղղությամբ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չեն գրանցվել, և տների խուզարկությունների արդյունքում ձերբակալություններ չեն եղել։

Ավելի վաղ իսրայելական ուժերը ներխուժել էին Կունեյտրայի Արևելյան Սամդանիա գյուղ՝ ստեղծելով ժամանակավոր անցակետ։ Բացի այդ, նրանք Սիրիայի քաղաքացու էին ձերբակալել Կունեյտրայի Տրինջա գյուղում իրականացված խուզարկության արդյունքում։

2024 թ․ դեկտեմբերի 8-ին Սիրիայում իշխանափոխությունից հետո իսրայելական ուժերն ակտիվացրել են իրենց ներխուժումները Կունեյտրայի շրջան և հարակից տարածքներ՝ նաև հարյուրավոր ավիահարվածներ հասցնելով սիրիական ռազմական օբյեկտներին՝ դրանք ոչնչացնելու և ենթակառուցվածքների վերակառուցումը կանխելու նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում