Միացյալ Նահանգներ

Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն

1 րոպեի ընթերցում

Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին։

Թրամփը նրան դիմավորել է Արևմտյան թևի մուտքի մոտ, որտեղ գտնվում է նախագահի վարչակազմը։

Եվրոպական առաջնորդները՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ժամանել էին Սպիտակ տուն ավելի վաղ։

Սկզբում կկայանա Զելենսկու և Թրամփի հանդիպումը, ապա նրանց կմիանան եվրոպացի առաջնորդները և Ռյուտեն։

Զելենսկիի հետ են նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը և Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը: Թրամփից բացի, ամերիկյան կողմից ներկայացված են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Քիթ Քելոգը, ինչպես նաև Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզան Ուայլսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում