Միացյալ Նահանգներ

Լիբանանը հաստատել է «Հըբոլլահի» զինաթափման ծրագիրը, ԱՄՆ-ն Իսրայելին փոխադարձ քայլերի կոչ է արել

1 րոպեի ընթերցում

Լիբանանը հաստատել է «Հըբոլլահի» զինաթափման ծրագիրը, ԱՄՆ-ն Իսրայելին փոխադարձ քայլերի կոչ է արել

ԱՄՆ-ն կքննարկի Իսրայելի հետ երկարաժամկետ զինադադարը, քանի որ Լիբանանը հաստատել է «Հըզբոլլահի» զինաթափման ծրագիրը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Լիբանանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Թոմ Բարաքը հայտնել է, որ իր թիմը բանակցություններ կվարի Իսրայելի հետ՝ երկարատև հրադադարի հասնելու համար: Այդ քայլը հաջորդել է Լիբանանի կառավարության կողմից «Հըզբոլլահ» շիա զինյալ խմբավորումը զինաթափելու ծրագրի հաստատմանը։

Բեյրութում Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ հանդիպումից հետո Բարաքը շեշտել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է հետպատերազմյան շրջանում երկիրը վերականգնելուն ուղղված տնտեսական նախաձեռնություն իրականացնել։

«Ես կարծում եմ, որ Լիբանանի կառավարությունն իր դերն է խաղացել՝  կատարելով առաջին քայլը։ Հիմա Իսրայելի հերթն է պատասխանել փոխադարձ ձեռքսեղմումով»,- ասել է Բարաքը։

Իր այցի շրջանակում ամերիկացի դեսպանը նախատեսում է նաև բանակցություններ վարել Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամի և խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրիի հետ, ով հայտնի է նրանով, որ պարբերաբար բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ «Հըզբոլլահ»-ի անունից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում