Ամփոփվել է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը

3 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվել է «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, ծրագրի նպատակն էր Գեղարքունիքի մարզի համայնքներում երիտասարդության շրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գաղափարի տարածումը, մշակութային և բնապահպանական կրթության խթանումը:

Ծրագրին մասնակցության հայտ էին ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ և Սևան խոշորացված համայնքների 15 բնակավայրի 40 երիտասարդներ: Արդյունքում խոշորացված համայնքների 10 բնակավայրից (Սևան, Լճաշեն, Լիճք, Վարդենիկ, Ճամբարակ, Ծովակ, Կուտական, Գավառ, Գանձակ, Սարուխան) ընտրվել է 16 մասնակից, որոնք ներգրավվել են բազմաբնույթ մշակութային միջոցառումներում:

Ծրագիրը հագեցած էր տեսական և գործնական կրթական նյութերով, այդ թվում` տեսական ինտերակտիվ դասընթաց ոչ նյութական մշակութաին ժառանգության պահպանության, գույքագրման և հանրայնացման մասին թեմաներով՝ դրանք համադրելով Սևանա լճի կարևորության, հիմնախնդիրների, լճին առնչվող մշակութային ժառանգության և կլիմայի փոփոխության պարագայում դրանց պահպանության և փոխակերպումների հարցերի հետ: Ծրագրի գործնական հատվածում տեղի են ունեցել նյութի հավաքագրման հանդիպումներ տեղաբնակ բանասացների հետ, նյութի գրանցման մեթոդաբանության ուսուցում, դասընթացավարների ու փորձագետի հետ համատեղ դաշտային հետազոտական աշխատանքների իրականացում, ինչպես նաև այցելություն Սևան ազգային պարկի թանգարան՝ ծանոթանալու լճի հարակից բնական և մշակութային ժառանգությանը:

Ծրագրի շրջանակում Սևան համայնքում տեղի է ունեցել «ՍևանաՑԱՆՑ» երիտասարդական կրթական մշակութային եռօրյա ճամբարը, որի ընթացքում մասնակիցները գործնականում կիրառել են ստացած գիտելիքները: Նրանք համայնքներում բանասացներից գրանցել են ոչ նյութական մշակութային ժառանգության 41 տարր, որոնցից հինգը կներկայացվեն ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության պետական ցանկերում գրանցման:

Ծրագրի ավարտին նկարահանված 5 ֆիլմերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ 
https://www.youtube.com/playlist?list=PLE3ZSs89BBHT1st-TqFo7paA3hdwS91qV :

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում