Փաշինյանը Հայաստանում կյանքի, խաղաղության ցնծություն է համարում երկու ամսվա ընթացքում տեղի ունեցած և բազմահազար հանդիսատես հավաքած երեք համերգները
1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է վերջին երկու ամսվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած երեք համերգներին, որոնք մեծ թվով հանդիսատես են ունեցել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը գրել է. «Երկու ամսվա ընթացքում Հայաստանում տեղի է ունենում երեք համերգ շուրջ 22 հազար, 31 հազար եւ 41 հազար հանդիսատեսով։
Սա կյանքի, խաղաղության ցնծություն է, որ տեղի է ունենում Հայաստանում։
Իրական Հայաստանում, իրական մարդկանց կյանքի ցնծությունը։ Կեցցե՛ք»։
Կարդացեք հոդվածը` Русский