Մերձավոր Արևելք

Իսրայելը Գազայի հատվածի պաղեստինցիներին Հարավային Սուդանում վերաբնակեցնելու բանակցություններ է վարում. Reuters

1 րոպեի ընթերցում

Իսրայելը Գազայի հատվածի պաղեստինցիներին Հարավային Սուդանում վերաբնակեցնելու բանակցություններ է վարում. Reuters

Հարավային Սուդանը և Իսրայելը քննարկում են պատերազմից տուժած Գազայից պաղեստինցիներին աֆրիկյան երկրում վերաբնակեցնելու համաձայնագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters-ին հայտնել են երեք աղբյուրներ։ 

Այս ծրագիրը պաղեստինյան առաջնորդներն անընդունելի են համարել:

Անանուն մնալու պայմանով՝ աղբյուրները հայտնել են, որ այս հարցով համաձայնության չեն հասել, բայց Հարավային Սուդանի և Իսրայելի միջև բանակցությունները շարունակվում են։

Եթե ծրագիրն առաջ ընթանա, ապա այն նախատեսում է մարդկանց տեղափոխում դեպի Աֆրիկայի սրտում գտնվող մի երկիր, որը տարիներ ի վեր տառապում է քաղաքական և էթնիկ դրդապատճառներով բռնությունից: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում