Ադրբեջան

Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանի մի շարք գյուղերում

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանի մի շարք գյուղերում

Հայաստանի ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օգոստոսի 16-ին տեղական ժամանակով ժամը 08:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 04։31-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 41.01⁰ և արևելյան երկայնության 46.06⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Թովուզ քաղաքից 38 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․5 մագնիտուդով երկրաշարժ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Ոսկեվան, Արծվաբերդ, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեձոր և Չինարի գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում