Իրան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է նպաստի Իրանի հետ նոր միջուկային համաձայնագրի կնքմանը. Չինաստանի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է նպաստի Իրանի հետ նոր միջուկային համաձայնագրի կնքմանը. Չինաստանի ԱԳՆ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործողություններն Իրանի միջուկային խնդրի կարգավորման առումով պետք է նպաստեն նոր համաձայնագրի կնքմանը, պատժամիջոցները չեն նպաստում բանակցությունների վերսկսմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

Նա մեկնաբանել է այն հաղորդագրությունները, որ Իրանի իշխանությունները փոխգործակցում են Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչների հետ՝ Եվրամիության կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները կանխելու համար:

«Չինաստանը միշտ պնդել է, որ իրանական միջուկային խնդիրը պետք է կարգավորվի քաղաքական-դիվանագիտական միջոցներով, և դեմ է հանդես գալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «պատժամիջոցների արագ վերականգնման» (snapback) մեխանիզմի կիրառմանը: Մենք կարծում ենք, որ նման քայլը չի օգնի բոլոր կողմերին ամրապնդել վստահությունը և հաղթահարել տարաձայնությունները, ինչպես նաև չի նպաստի բանակցությունների շուտափույթ վերսկսմանն ուղղված դիվանագիտական ջանքերի առաջխաղացմանը: Ներկայում ՄԱԿ-ի ԱԽ-ի ցանկացած գործողություն պետք է նպաստի նոր համաձայնագրի կնքմանը և ոչ թե հակառակը», - դիվանագետի հայտարարությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Axios լրատվական հարթակը, հղում անելով աղբյուրների, տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան պայմանավորվել են Իրանի հետ որպես միջուկային համաձայնագրի կնքման վերջնաժամկետ սահմանել 2025 թ. օգոստոսի վերջը։ Հակառակ դեպքում «եվրաեռյակը» պլանավորում է գործարկել snapback մեխանիզմը, որով կվերսկսվի Թեհրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների գործողությունը, որոնք հանվել էին 2015 թ. պայմանավորվածությունների հիման վրա։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում