Մարզեր

Կախակնում նոր կրթահամալիր է կառուցվում

1 րոպեի ընթերցում

Կախակնում նոր կրթահամալիր է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կախակն գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցվող կրթահամալիրի շինարարությունը, որի մեկնարկը տրվել է 2024 թվականին, իրականացվել է շուրջ 35 տոկոսով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 144 տեղանոց նոր համալիրը նախատեսված է Վարդենիս համայնքի Կախակն, Տրետուք և Կուտական գյուղերի երեխաների համար։

Ծրագրի պայմանագրային արժեքը 1 միլիարդ 210 միլիոն դրամ է, որը հատկացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներից։ 

Շենքի ամբողջական շահագործումը նախատեսված է 2026 թվականի սեպտեմբերին։

Կրթահամալիրը լիովին համապատասխանելու է ժամանակակից կրթական չափորոշիչներին՝ ապահովելով հարմարավետ և անվտանգ միջավայր Վարդենիս համայնքի Կախակն, Տրետուք և Կուտական գյուղերի  երեխաների համար  համար։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Կախակնի կրթահամալիրի շինհրապարակ՝ տեղում ծանոթանալու ընթացող շինարարական աշխատանքներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում