Դպրոցներում կբարձրացվի ԲՏՃՄ առարկաների դասավանդման որակը. համալրվում են լաբորատորիաները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի դպրոցների մոտ 50 տոկոսն արդեն ունեն Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) լաբորատորիաներ։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ այս պայմաններում կարևոր է ապահովել նաև լաբորատոր նյութերի բավարար քանակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշեց՝ պատասխանելով ուսուցիչներից նախապես ստացված հարցերին:

«Այս ուղղությամբ մենք համագործակցում ենք համապատասխան գործընկերների հետ, որպեսզի դպրոցներին տրամադրենք աջակցություն լաբորատոր նյութերի ձեռքբերման և անհրաժեշտ նյութերի ցանկի ապահովման հարցում:

Նա հավելեց, որ առաջիկայում դպրոցները կստանան նաև մի շարք աջակցող նյութեր և միջոցներ, որոնք կօգնեն ավելի արդյունավետ կազմակերպել լաբորատոր աշխատանքները։ Դրանք կներառեն տեսադասեր տարբեր փորձերի անցկացման վերաբերյալ, ինչպես նաև հատուկ մշակված ուղեցույցներ՝ նշելով, թե որ դասարանում ինչ փորձ պետք է իրականացվի, ինչ նյութեր և սարքեր են անհրաժեշտ և ինչպես է պետք կազմակերպել փորձի կատարումը։

«Հուսով եմ, որ վերապատրաստումներից հետո այս աջակցող նյութերն էապես կբարձրացնեն ԲՏՃՄ առարկաների դասավանդման որակը և ուսուցիչներին կտան ավելի լայն հնարավորություն դասերն արդյունավետ կազմակերպելու համար»,- ասաց Սվաջյանը։

Նախարարի տեղակալը նաև անդրադարձավ կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրամադրվող խելամիտ հարմարեցումների ֆինանսավորմանը՝ ընդգծելով, որ կարևոր է, որպեսզի այդ միջոցները ծառայեն իրենց նպատակին և ապահովեն երեխաների լիարժեք մասնակցությունն ուսումնական գործընթացին։

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին