Թրամփը փոխում է Intel ընկերության ղեկավարի նկատմամբ իր դիրքորոշումը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է Intel ընկերության ղեկավար Լիպ-Բու Թանին։ Մեկ շաբաթ առաջ Թրամփը պահանջել էր նրա հրաժարականը՝ Չինաստանի հետ ունեցած կապերի պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Միացյալ Նահանգների ղեկավարն Intel-ի գործադիր տնօրեն Լիպ-Բու Թանի հետ իր հանդիպումը անվանել է շատ հետաքրքիր։ Բարձր մակարդակի զրույցը հանգեցրել է ընկերության բաժնետոմսերի կտրուկ աճի։

«Այժմ Սպիտակ տան ղեկավարը որոշել է չգործել անխոհեմ, այլ ընդհակառակը՝ իր դաշնակիցների շարքերը ներգրավել աշխարհի խոշորագույն բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնագետներից մեկին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Intel-ի պաշտոնական հայտարարությունը դիվանագիտորեն և անուղղակիորեն հաստատում է այդ իրողությունը։

«Պարոն Թանը պատիվ ունեցավ հանդիպելու նախագահ Թրամփի հետ՝ Intel-ի տեխնոլոգիական և արտադրական առաջատար դիրքն ամրապնդելու հանձնառության վերաբերյալ անկեղծ և կառուցողական զրույցի համար: Մենք անհամբեր սպասում ենք նախագահի և նրա վարչակազմի հետ սերտ համագործակցությանը՝ այս մեծ ամերիկյան ընկերությունը վերակառուցելու գործում»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:

 

 

Հայերեն English Русский

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել