Միացյալ Նահանգներ

Պենտագոնի ղեկավարը հայտնել է Ուկրաինայում խաղաղության համար տարածքների փոխանակման անհրաժեշտության մասին

2 րոպեի ընթերցում

Պենտագոնի ղեկավարը հայտնել է Ուկրաինայում խաղաղության համար տարածքների փոխանակման անհրաժեշտության մասին

Ուկրաինայում իրավիճակի կարգավորումը հնարավոր է՝ պահանջի փոխադարձ զիջումներ, որոնք, ամենայն հավանականությամբ, կենթադրեն տարածքների փոխանակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

«Կարծում եմ՝ հնարավորություն կա (խմբ.՝ խաղաղության հասնելու)։ Նախագահը ներկայացրել է պարամետրերը, (խմբ.՝ հատուկ բանագնաց) Սթիվ Ուիթքոֆը՝ նույնպես.... Բանակցային մասում, գիտեք, կարող են լինել տարածքների փոխանակումներ, զիջումներ։ Ոչ ոք գոհ չի լինի», - նշել է Հեգսեթը։

Նա հավելել է, որ այս պատերազմն «առաջացել է նախորդ վարչակազմերի՝ Օբամայի և Բայդենի թուլության պատճառով», իսկ նախագահ Թրամփը եկել է, որպեսզի խաղաղություն հաստատի։

Հեգսեթը նշել է, որ դեռ չգիտի՝ արդյոք ներկա կլինի բանակցություններին, թե ոչ.  դա կախված է իր գրաֆիկից։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը CNN-ի հետ զրույցում հայտնել էր, որ Միացյալ Նահանգներն արդեն սկսել է քննարկումները ռուսական կողմի հետ տարածքների հնարավոր փոխանակման վերաբերյալ։

Ուկրաինայի հարցը կլինի Ալյասկայում կայանալիք ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովի կենտրոնական թեման։ ԱՄՆ պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Դոնալդ Թրամփը, նախկինում հայտարարել են, որ վարչակազմը ձգտում է հակամարտության արագ և բանակցային լուծման։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում