Հայաստանում օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-13-ն աստիճանաբար կնվազի

1 րոպեի ընթերցում

Օգոստոսի 9-ի երեկոյան, 10-13-ի գիշերը և երեկոյան, 14-ի երեկոյան Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ը։ 

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ 

Օգոստոսի 9-14-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-13-ը ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, 10-14-ի գիշերը՝ ևս 2-4 աստիճանով: 

Հայերեն