Ճանապարհների ապաշրջափակումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից․ Արմեն Գրիգորյան

2 րոպեի ընթերցում

Թրամփի ուղու մասին խոսելիս չի կարող միջանցքային տրամաբանություն լինել, որովհետև եռակողմ հռչակագրում նշվում է, որ ապաշրջափակումը տարածաշրջանում տեղի է ունենալու ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության, ինչպես նաև փոխադարձության սկզբունքի հիման վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման գնահատական տվեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքներին։ 

«Դրանով իսկ բացառվում է միջանցքային տրամաբանությամբ որևէ ապաշրջափակում։ Սա ցույց է տալիս, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու վերոհիշյալ հիմունքների վրա, հետևաբար, կարծում եմ, որ նման հարց չի կարող առաջանալ։ Տարածաշրջանի ապաշրջափակումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից։ Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել, բայց ես ուզում եմ նաև նշել, որ ապաշրջափակումը տեղի է ունենում Հայաստանի կողմից նախկինում բազմիցս հայտարարված քաղաքական հայտարարությունների շրջանակներում»,- ասաց Գրիգորյանը։ 

Նա հիշեցրեց, որ Հայաստանը վերջին 4-5 տարիների ընթացքում հայտարարել է այդ մասին, հետևաբար Իրանը ևս տեղյակ է եղել, որ Հայաստանը պատրաստ է վերոհիշյալ հիմունքների շրջանակներում իրականացնել ապաշրջափակում։  

«Քանի որ Իրանը նախկինում հայտարարել էր, որ Հայաստանի դիրքորոշումների շրջանակում իրենք աջակցում են ապաշրջափակմանը, ուստի ենթադրում եմ, որ աջակցություն կլինի ապաշրջափակմանը, որովհետև տարածաշրջանի ապաշրջափակմամբ, ընդհանուր առմամբ, հետաքրքրված կլինի նաև Իրանը»,- ասաց ՀՀ ԱԽ քարտուղարը։   

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Վաշինգտոնում Թրամփի և Ալիևի հետ ստորագրած հռչակագրի տեքստը

 

Հայերեն English Français Русский

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Հայաստանում ինձ զգում եմ այնպես, ինչպես դրախտում. Սև Օհանյան