Ադրբեջան

Փաշինյանը ԱՄՆ-ում քննարկել է անհետ կորած, գերեվարված ու անազատության մեջ գտնվող հայերի հարցը

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը ԱՄՆ-ում քննարկել է անհետ կորած, գերեվարված ու անազատության մեջ գտնվող հայերի հարցը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ ԱՄՆ կատարած այցի շրջանակում քննարկումներ են տեղի ունեցել նաև հումանիտար հարցերի հետ կապված։

«Մեր փաստաթղթերում դա արտահայտված չէ, բայց ուզում եմ իմանաք, որ շատ էական ու կարևոր խոսակցություններ են տեղի ունեցել նաև հումանիտար հարցերի հետ կապված։ Ինչպես նախկինում ասել եմ՝ մենք ոչ մի խոսակցության ժամանակ չենք շրջանցում անհետ կորած մեր հայրենակիցների հարցը, գերեվարված և անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը։

Նա ընդգծեց, որ տարիներ առաջ արդեն որդեգրել է մոտեցում, որ նման հարցերով այլևս երբեք նախապես որևէ հայտարարություն չի անում՝ հաշվի առնելով հարցի զգայունությունը և առկա նրբությունները։ Նա հիշեցրեց 2023 թվականի դեկտեմբերին Ադրբեջանից հայ գերիների վերադարձի դեպքը՝ նշելով, որ այդ ժամանակ էլ մինչև վերջին պահը որևէ հայտարարություն չի արվել, քանի որ կարող էին լինել հանգամանքներ, որոնք իրենց ազդեցությունը կթողնեին գործընթացի վրա։ 

«Այդ հարցում ամենաշահագրգիռ ձևով, ամենաբարձր մակարդակում անդրադարձ ունեցել ենք և հետևողական ենք լինելու այս խնդիրների լուծման համար»,- թեմայի վերաբերյալ եզրափակեց իր խոսքը Փաշինյանը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում