«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Միացյալ նահանգների կողմից ամենաբարձր ճանաչմանն է արժանանում. Խանդանյան

3 րոպեի ընթերցում

ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև օգոստոսի 8-ի հանդիպման շրջանակներում ստորագրվել են կարևոր փաստաթղթեր, որոնք բխում են ռազմավարական գործընկերության փաստաթղթից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Նրա խոսքով՝  ստորագրված այդ փաստաթղթերից առաջինը և առանցքայինը  վերաբերում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

«Դա նշանակում է, որ Միացյալ Նահանգներն իր աջակցությունն է հայտնում ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և ենթադրում է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի հետ համագործակցելու է այս ենթակառուցվածքային ծրագիրը կյանքի կոչելու և ներդրումներ կատարելու գործում: Մասնավորապես՝ կարող եմ առանձնացնել օրինակ՝ Հայաստանի մաքսային ծառայության և սահմանապահ զորքերի կարողությունները, այդ թվում՝ տեխնիկական, զարգացնելու գործում: Այդ փաստաթղթում Միացյալ Նահանգներն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և սահմանների անխախտելիությանը, և այս աջակցությունը հենց այս սկզբունքների շրջանակում է գործելու: Նաև պետք է արձանագրել, որ այս փաստաթղթով, ըստ էության,  «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Միացյալ նահանգների կողմից ամենաբարձր ճանաչմանն է արժանանում»,-նշել է Խանդանյանը:

Նախ հավելել է, որ ստորագրված երկրորդ կարևոր փաստաթուղթը վերաբերում է էներգետիկայի ոլորտին: Ըստ այդմ՝ Միացյալ Նահանգները համագործակցելու և աջակցելու է Հայաստանում էներգետիկ անվտանգության հարցում: Մասնավորապես՝ առանձնացվում է քաղաքացիական միջուկային էներգետիկայի զարգացումը և Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնում ներդրումներ կատարել այս հարցում:

Բացի այդ՝ այն ներառում է նաև վերականգնվող էներգետիկան: 

Խանդանյանի համոզմամբ՝ սա Հայաստանի էներգետիկ դիվերսիֆիկացիային նպաստող փաստաթուղթ է:

Երրորդ կարևոր փաստաթուղթը, որը ստորագրվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև, ըստ բանախոսի,  վերաբերում է բարձր տեխնոլոգիաներին և արհեստական բանականությանը: «Այստեղ ևս Հայաստանը և Միացյալ Նահանգները համագործակցելու են՝ ներգրավելով նաև մասնավոր հատվածին՝ բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում Հայաստանի կարողությունները գնահատելու և ներդրումներ կատարելու հարցում»,-պարզաբանել է նա:

 ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ ստորագրված փաստաթղթերը մտադրությունների փոխըմբռնման հուշագրեր են, որոնց հիման վրա աշխատանքային խմբերը և երկրների կառավարությունները, ներգրավելով տարբեր շրջանակների, այդ թվում՝ մասնավոր, պետք է շարունակեն աշխատել:

«Բայց փաստը, որ այս փաստաթղթեը ստորագրում են երկրների առաջնորդները մեծ կշիռ է տալիս դրանց»,-ընդհանրացրեց Խանդանյանը:

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում