Վրաստան

Վրաստանը պատրաստ չէ չհարձակման պայմանագիր ստորագրել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ

1 րոպեի ընթերցում

Վրաստանը պատրաստ չէ չհարձակման պայմանագիր ստորագրել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ

Վրաստանի իշխանությունները պատրաստ չեն ուժի չկիրառման մասին համաձայնագիր ստորագրել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ, քանի որ հանրապետությունն առանց այն էլ արդեն հայտարարել է, որ տարածքային ամբողջականության վերականգնման համար միակ ելքը խաղաղ ճանապարհն է: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Անշուշտ, մենք պատրաստ չենք դրան (խմբ.՝ չհարձակման շուրջ պայմանագրի ստորագրմանը): Ինչ վերաբերում է չհարձակմանը, դա մեզ համար լուրջ չէ: Մենք հայտարարում ենք մեկ պարզ բան. տարածքային ամբողջականության վերականգնման միակ ճանապարհը խաղաղ ուղին է: Մենք հայտարարում ենք դա, և փաստաթղթի կամ համաձայնագրի մասին ոչ մի խոսք լինել չի կարող», - ասել է Կոբախիձեն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում