ԱՄՆ-ն 50 միլիոն դոլար կտրամադրի Մադուրոյի ձերբակալմանը հանգեցնող տեղեկատվության համար

2 րոպեի ընթերցում

Վաշինգտոնն ավելացրել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությանը հանգեցնող տեղեկատվության համար վճարման չափը՝ այն 25 միլիոն դոլարից հասցնելով 50 միլիոն դոլարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X հարթակում տեսանյութ է տարածել ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին:

«Այսօր Արդարադատության նախարարությունը և Պետքարտուղարությունը հայտարարում են պատմական 50 միլիոն դոլարի պարգև այն տեղեկատվության համար, որը կհանգեցնի Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությանը», - նշում է Բոնդին տեսանյութում։

Պաշտոնյան պնդում է, որ Վենեսուելայի նախագահն «օգտագործում է միջազգային ահաբեկչական կազմակերպությունները» մահացու թմրանյութեր ԱՄՆ արտահանելու համար: 

Փեմ Բոնդիի խոսքով՝ Մադուրոն «խոշորագույն թմրավաճառներից մեկն է աշխարհում և սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար»:

Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում ԱՄՆ-ն Մադուրոյին, ինչպես նաև երկրի մի քանի այլ պաշտոնյաների առաջադրել է մեղադրանքներ թմրաահաբեկչությանը մասնակցության համար և նշանակել 15 միլիոն դոլարի պարգև տեղեկատվության համար, որը կհանգեցնի նրա ձերբակալմանը և (կամ) մեղավոր ճանաչմանը: 

ԱՄՆ նախորդ վարչակազմը՝ նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ, չի ճանաչել 2024 թվականին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթել է Մադուրոն, և Վենեսուելայի ընտրված նախագահ է հայտարարել ընտրություններում նրա մրցակցին՝ ընդդիմադիր Էդմունդո Գոնսալեսին։ 

Բայդենը նաև մինչև 25 միլիոն դոլար ավելացրել էր պարգևի չափն այն տեղեկատվության համար, որը կհանգեցներ Մադուրոյի ձերբակալությանը:

Հայերեն English Русский

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ