Ավստրալիան Իսրայելին կոչ է արել չգրավել Գազա քաղաքը

2 րոպեի ընթերցում

Ավստրալիան կոչ է արել Իսրայելին չգնալ Գազա քաղաքն օկուպացնելու ճանապարհով, քանի որ դա միայն կվատթարացնի Գազայի հատվածում մարդասիրական աղետը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգին։

Դիվանագետը նշել է, որ մշտական ​​բռնի տեղահանումը միջազգային իրավունքի խախտում է։ Նա կրկնել է հրադադարի, հումանիտար օգնության անխափան հոսքի և ՀԱՄԱՍ-ի կողմից 2023 թ. հոկտեմբերին գերեվարված պատանդներին վերադարձնելու կոչերը։

«Երկարատև խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը երկու պետությունների բանաձևն է՝ Պաղեստինի Պետության և Իսրայելի Պետության ստեղծումը, որոնք կողք կողքի կապրեն խաղաղության և անվտանգության մեջ՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում», - հավելել է նա։

ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդների ընտանիքները նույնպես դեմ են արտահայտվել Գազան օկուպացնելու՝ Իսրայելի պլաններին։ Ավելի վաղ նրանք ակցիա էին կազմակերպել Թել Ավիվում Նեթանյահուի գրասենյակի առջև, երբ Անվտանգության կաբինետը քննարկում էր օկուպացման ծրագրերը։

Գազայի հատվածում դեռ մնում է 251 պատանդից 50-ը, որոնցից 20-ը, հնարավոր է, ողջ են։ ՀԱՄԱՍ-ի 2023 թ. հոկտեմբերի 7-ի հարձակման հետևանքով Իսրայելում նաև 1200 մարդ էր զոհվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 61 200-ը։ 197 մարդ մահացել է սովից, այդ թվում՝ 96 երեխա։

Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազա քաղաքը վերահսկողության տակ վերցնելու ծրագիրը, որը ներառում է նաև պատերազմին վերջ դնելու հինգ սկզբունք։

Մերձավոր Արևելք

Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազա քաղաքն օկուպացնելու ծրագիրը

 

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին