Ռուսաստան

Պուտինը կարող է տարվա վերջին Հնդկաստան այցելել

1 րոպեի ընթերցում

Պուտինը կարող է տարվա վերջին Հնդկաստան այցելել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հնդկաստան սպասվում է տարվա վերջին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այդ մասին Մոսկվայում ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Դովալը։

«Մենք այժմ շատ լավ հարաբերություններ ենք հաստատել, որոնք շատ ենք գնահատում, ռազմավարական գործընկերություն մեր երկրների միջև։ Մենք փոխգործակցում ենք բարձր մակարդակով.... Մենք ուրախ էինք իմանալ նախագահ Պուտինի՝ տարվա վերջին մեր երկիր կատարելիք այցի մասին», - ասել է Դովալը։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի այցը Մոսկվա տեղի է ունեցել 2024 թվականի հուլիսին։ Այցի ընթացքում, մասնավորապես, տեղի է ունեցել ռուս-հնդկական 22-րդ ամենամյա գագաթնաժողովը։ Այդ ժամանակ Մոդին Պուտինին հրավիրել է այցելել Հնդկաստան։ 2025 թ. մայիսին Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Մոդին հաստատել է Պուտինին Հնդկաստան այցելելու հրավերը, որը շնորհակալությամբ է ընդունվել։

Կարդացեք հոդվածը` EnglishქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում