Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն մտադիր է 100% մաքսատուրքեր սահմանել միկրոսխեմաների և կիսահաղորդիչների համար. Թրամփ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն մտադիր է 100% մաքսատուրքեր սահմանել միկրոսխեմաների և կիսահաղորդիչների համար. Թրամփ

Միացյալ Նահանգները մտադիր է մոտ 100%-ի չափով ներմուծման մաքսատուրքեր սահմանել միկրոսխեմաների և կիսահաղորդիչների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 6-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ունեցած ելույթի ժամանակ, որը նվիրված էր հաջորդ մի քանի տարիների ընթացքում ամերիկյան տնտեսությունում 600 միլիարդ դոլար ներդնելու՝ Apple ընկերության ծրագրերին:

Ըստ Reuters-ի՝ Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ-ի տարածքում սարքավորումներ արտադրող տեխնոլոգիական ընկերությունները հարկադրված չեն լինի վճարել մաքսատուրքեր: 

«Այլ կերպ ասած՝ մենք մոտավորապես 100% մաքսատուրքեր կսահմանենք միկրոսխեմաների և կիսահաղորդիչների համար: Բայց եթե դուք (արտադրությունը) կազմակերպում եք Միացյալ Նահանգներում, հարկադրված չեք լինի վճարել», - ասել է Սպիտակ տան ղեկավարն Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում:

Այս մաքսատուրքերը չեն վերաբերի նաև այն ընկերություններին, որոնք մտադիր են իրենց արտադրությունը տեղափոխել ԱՄՆ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում