Չինաստանը պայքարում է մոծակների միջոցով տարածվող չիկունգունյա վիրուսի դեմ

1 րոպեի ընթերցում

Չինաստանն անօդաչու թռչող սարքերի, տուգանքների, ցանցերի և նույնիսկ միջատասպան բույսերի միջոցով է պայքարում մոծակների տարածած չիկունգունյա վիրուսի դեմ, որով վարակվել են հազարավոր մարդիկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է apnews.com-ը:

Օգոստոսի 6-ին Չինաստանի իշխանությունները հայտնել են վիրուսով վարակվելու ավելի քան 7000 դեպքի մասին՝ հիմնականում երկրի հարավային՝ Ֆոշան արտադրական կենտրոնում: Ընդ որում՝ հաղորդվում է հիվանդության տարածման նոր դեպքերի դանդաղ նվազման միտման մասին:

Գիտնականների վկայությամբ՝ սա չիկունգունյա վիրուսի ամենամեծ բռնկումն է, որը երբևէ գրանցվել է Չինաստանում։ Վիրուսը փոխանցվում է վարակված մոծակների միջոցով և կարող է առաջացնել ջերմություն և հոդացավ։ Նշվում է, որ բնակչության մեծ մասը նախկինում իմունիտետ չի ունեցել, ինչը հեշտացնում է վիրուսի արագ տարածումը։

Անսովոր ուժեղ անձրևներն ու օդի բարձր ջերմաստիճանը սրել են Չինաստանում ստեղծված այս իրավիճակը, որի դեմ իշխանությունները պայքարում են ամենատարբեր միջոցներով: Անգամ 10 հազար յուանի (1400 դոլար) տուգանք է սահմանվել հայտարարված կանխարգելիչ կանոնների խախտման համար:

 

Հայերեն

Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ից

Բռնագանձված ապօրինի գումարները կկենտրոնացվեն անձեռնմխելի հաշվում, իսկ գոյացած տոկոսներն ամբողջությամբ կուղղվեն կենսաթոշակներին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը քննադատել է ԹՐԻՓՓ-ի համար երաշխավոր փնտրելու մոտեցումը

Հոկտեմբերի 29-ի միջոցառումների անոնս

Բնապահպանական խնդիրների լուծման գործում ջանքերի համադրումն ունի մեծ կարևորություն. Պատրիկ Բրունինգս

Փաշինյանի կարծիքով՝ քաղաքական ուժերն իրենց խոսքի համար պետք է պատասխան տան ընտրություններում

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի

Միրզոյանի խոսքով՝ երրորդ երկրների միջոցով Ադրբեջանում պահվող հայերին այցելելու փորձերը չեն հաջողվել

Եվրահանձնաժողովում չեն բացառել ռուսական գազի ներմուծումն Ուկրաինայում հակամարտության կարգավորումից հետո

ԱԳՄԱ նախարարը չի համաձայնել խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու մասին պնդմանը