«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալները բաշխվող հացերի և սննդի մեջ թաքցրել են բջջային հեռախոսներ և թմրանյութի նմանվող զանգվածներ

2 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տեղեկություններն այն մասին, որ հիմնարկ արդեն իսկ բերված սննդի մեջ ազատազրկված անձինք թաքցրել են արգելված իրեր՝ օգոստոսի 6-ի ժամը 09։10-ի սահմաններում, իրականացրել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, միջոցառումների շրջանակներում ծառայողները խուզարկության են ենթարկել հիմնարկի տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված 4 դատապարտյալի և վերջիններիս կողմից ազատազրկված անձանց բաշխվող սնունդը։

Խուզարկության արդյունքում հացերի միջից հայտնաբերվել են 4 բջջային հեռախոս և սղոց-դանակ, իսկ մեկանգամյա օգտագործման տարայում լցված հարիսայի միջից ծառայողները հայտնաբերել են 2 սրվակ, որոնցում առկա է եղել ընդհանուր 7 մլ, թմրանյութի նմանվող, սպիտակ հեղուկ զանգված։

Ըստ աղբյուրի՝ շարունակելով միջոցառումները՝ ծառայողները խուզարկություններ են իրականացրել նաև տեխնիկական սպասարկման մասնաշենքի տարբեր հատվածներում։ Արդյունքում՝ սննդի բաշխման սենյակի պատի մեջ պատրաստված թաքստոցից, դատապարտյալների կացարանից, պահարանից, պարանից կախված լվացքի միջից հայտնաբերվել են 5 բջջային հեռախոս, 4 բաժանորդային քարտ, լիցքավորման սարք՝ իր լարով, ինտերնետ հասանելիությամբ թվային սարք և դանակ։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Հայերեն

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները