Կհաստատվեն նախադպրոցական մենթոր հաստատությունների ընտրության կարգն ու մենթորական աշխատանք իրականացնողների գործառույթները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մենթոր հաստատությունների ընտրության և մենթորական աշխատանքներ իրականացնողների գործառույթները սահմանելու մասին» հրամանի նախագիծը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Նախագծով առաջարկվում է իրավական կարգավորում տալ նախադպրոցական կրթության պետական չափորոշչի ամբողջական ներդրմանն աջակցող մենթորական ծրագրին՝ հստակեցնելով գործող իրավահարաբերությունները:

Նախագծով նախատեսվում է Երևանում և մարզերում ձևավորել մենթոր հաստատություններ, որոնց թիվը կլինի առնվազն երկուական յուրաքանչյուր մարզում և չորսը՝ մայրաքաղաքում։ 

Ցանկում ընդգրկվելու համար հաստատությունը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին՝

· Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների անվանացանկին և պաշտոնների նկարագրերին համապատասխան համակազմի առկայություն (առնվազն 90 %),

· Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 2-ի N 16-Ն հրամանով սահմանված կարգով տարակարգ ստացած մանկավարժական համակազմի առկայություն (առնվազն 30 %),

· նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով և դիդակտիկ պարագաներով հագեցվածություն:

Մենթոր հաստատությունները կաջակցեն իրենց կցված նախադպրոցական ուսումնական հաստատություններին՝ կազմակերպելով վերապատրաստումներ, խորհրդատվություններ և մշտադիտարկումներ կրթական չափորոշչի ներդրման, հիմնական ծրագրերի իրականացման և մանկավարժների շարունակական մասնագիտական զարգացման ուղղություններով։ 

Մենթորական աշխատանքներում ներգրավված կլինեն հաստատության տնօրենը, համակարգողը, մենթորները և հաշվապահը. յուրաքանչյուրի գործառույթը սահմանված է նախագծով: Մենթորների ընտրությունը կատարվում է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից՝ հարցազրույցի միջոցով: 

Շահագրգիռ կազմակերպությունները և քաղաքացիները նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտարկումները կարող են ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում մինչև օգոստոսի 19-ը ներառյալ: 

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում