Գազայի հատվածն օկուպացնելու Իսրայելի ծրագրերը մտահոգություն են առաջացրել

2 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Գազայի լիակատար օկուպացիայի ծրագրերի մասին, ինչն արձագանքի է արժանացել ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն հաղորդում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան նման ծրագրերը շատ մտահոգիչ է համարում։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում նա նշել է, որ դա աղետալի հետևանքներ կունենա, և ավելի շատ պաղեստինցիների կյանքը վտանգի կենթարկվի։ 

Յենչան կրկնել է հրադադարի և պատանդների ազատ արձակման կոչերը՝ հավելելով, որ պաղեստինցիներն անմարդկային վիճակում են գտնվում։

Իսրայելի բանակն արդեն վերահսկում է Գազայի հատվածի 75%-ը, սակայն նոր ծրագրով նպատակ է դրվում օկուպացնել ամբողջ տարածաշրջանը, այդ թվում՝ այն հատվածները, որտեղ այժմ ապրում է ավելի քան 2 միլիոն պաղեստինցի։ 

Ըստ իսրայելական լրատվամիջոցների աղբյուրների՝ Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Էյալ Զամիրն օգոստոսի 5-ին վարչապետի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ պաղեստինյան անկլավի ամբողջական օկուպացիան վտանգի տակ կդնի ՀԱՄԱՍ-ի մոտ մնացած պատանդներին և ուժասպառ կանի բանակը։ 

Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կենտրոնացած է Գազայում սննդի բաշխման վրա, իսկ Իսրայելի կողմից Գազայի հատվածի օկուպացումն Իսրայելի գործն է։

Հայերեն Русский

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը