Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում բացվել է վաստակաշատ մանկավարժների ընտանիքին նվիրված ցուցադրություն

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում տեղի է ունեցել  հուշ-ցերեկույթ՝ նվիրված Գավառ քաղաքի  վաստակաշատ մանկավարժներ Հրաչյա Սարիբեկի Հովեյանին, Թամարա Սիմոնի Ղայֆաչյանին և նրանց դուստր՝ ՀՀ վաստակավոր մանկավարժ, բանաստեղծուհի Ադելաիդա  Հովեյանին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի երկրագիտական թանգարանից, վաստակաշատ մանկավարժների ընտանիքի անդամների  կյանքի անցած ուղու ու գործունեության մասին հանգամանալից ներկայացրել է  թանգարանի գիտաշխատող Մանյա Չարվադարյանը։

Հուշ-ցերեկույթին ներկա են եղել Հովեյանների հարազատները, ընտանիքի անդամները, աշխատանքային ընկերները և մի շարք  կազմակերպություններից հրավիրված հյուրեր։ 

Իրենց գեղեցիկ կատարումներով ցերեկույթն ավելի տպավորիչ են դարձրել Գավառի երաժշտական քոլեջի դասատու Թագուհի Սահակյանը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Լիլյա Հովհաննիսյանը, Սարուխանից Ալեն Գոքոյանը՝ «Հայրենի-երգ» ժողովրդական երգի ստուդիայի սան, պարուհի և պարուսույց Աիդա Աղոյանը։

Թանգարանում բացվել է նոր ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված ՀՀ վաստակավոր մանկավարժ Ադելաիդա Հովեյանին և նրա ծնողներին։ 

«Հրաչյա Հովեյանը և Թամարա Ղայֆաչյանը ծանոթացել են Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում, ապա կազմել ընտանիք ու համատեղ երկար տարիներ աշխատել նույն հաստատությունում։ Նրանց դուստրը՝ Ադելաիդան, սովորել է Գավառի մանկավարժակական ուսումնարում, ապա՝ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում։ Նա երկար տարիներ հայոց  լեզու և գրականություն է դասավանդել Երևանի Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 միջնակարգ դպրոցում, արժանացել Վաստակավոր ուսուցչի կոչման։ Հրատարակել է բանաստեղծությունների երկու ժողովածու։ 2005 թվականին Ադելաիդան տեղափոխվել է Բոստոն՝ միանալով դստեր ընտանիքին։ Այնտեղ էլ աշխատանքի է անցել Հայ Առաքելական եկեղեցու կիրակնօրյա վարժարանում՝ շարունակելով մանկավարժական գործունեությունը։ Ադելաիդան կյանքից հեռացել է վերջերս։ 

ժամանակավոր ցուցադրությանը ներկայացված են մանկավարժության ոլորտում փայլած ընտանիքի անդամների լուսանկարները, պատվոգրերը, Ադելաիդայի հրատարակած գրքերը, Վաստակավոր մանկավարժի վկայականը, այլ փաստաթղթեր։ Ցուցադրությունը մեր կողմից հարգանքի տուրք է այն ընտանիքին, որի անդամներն անմնացորդ նվիրումով են ծառայել մեր համայնքի հանրությանը, մանկավարժության դժվարին, բայց պատվաբեր գործին»,-ներկայացրեց  թանգարանի գիտաշխատող Մանյա Չարվադարյանը։ 

Հայերեն

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Թեհրանը չի հանդուրժի ԱՄՆ-ի ծովային շրջափակումը․ Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար

ՔԿՀ-ում 10 հազար դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Կասեցվել է Երևանի Անդրանիկի 73/1 հասցեում գործող «88» սուպերմարկետի հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը

Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան Իսրայելին մեղադրել են Գազայում զինադադարի խախտման մեջ

Մոսկվայի հայկական թանգարանում անցկացվել է դասախոսություն՝ նվիրված Հայկական նրբանցքի պատմությանը

Վարչապետը ԲՏԱ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

Մենք իրար թշնամի չենք, կարող ենք աշխատանքն առավել որակյալ դարձնել. Թունյանն` ընդդիմությանը