1906 թվականից գործող Կարմիրգյուղի դպրոցի պատմությունը

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ գյուղի միջնակարգ դպրոցի գործունեությունը սկսվել է 1906 թվականից։

Ինչպես «Արմենպրես»-ը  տեղեկացավ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում պահպանված արխիվային ձեռագրից,  Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի նախաձեռնությամբ և Նոր Բայազետ քաղաքի երևելի այր, գիտնական-բժիշկ Վահան Արծրունու հոգածությամբ Կարմիրգյուղի երկդասյա դպրոցը հիմնադրվել է 1906 թվականին։ Դպրոցն ունեցել է երկու դասարան։ Դպրոցի առաջին պարապմունքները տեղի են ունեցել Սաֆարյան Ենոքի և Տեր Վահանի տներում։ Իսկ դպրոցական շենքը կառուցվել է 1908 թվականին։ 

1907 թվականին  դպրոցի առաջին հրավիրված վարժապետը եղել է Ենոք Խշտոյանը /Իգդիրեցի/։ 1926 թվականին դպրոցը դարձել է քառամյա։ 1927թվականին  դպրոցի վարիչը եղել է Սաղաթել Քիշոյանը, իսկ 1928 թվականին՝  Թամարա Ժամհարյանը։ 1929 թվականին  դպրոցի վարիչ է նշանակվում Արշամ Ադամյանը։ 

1930-1931 թվականներին դպրոցը դառնում է յոթնամյա։ Դպրոցի տնօրեն է նշանակվում Հայրիկ Հունանյանը։ Այդ տարիների ընթացքում աշակերտներից շատերը ստացել են  քառամյա կրթություն և հետագայում շարունակել ուսումը՝ դառնալով գիտնականներ։ Նրանցից արժանի է հիշատակել՝ մաթեմատիկական գիտությունների թեկնածու Վրույր Արշակի Հովհաննիսյանի, լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Գվիդոն Հովհաննեսի Վահանյանի,  գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Լևոն Մանուկի Բատիկյանի անունները։

1934 թվականին  դպրոցը դարձել է  միջնակարգ։ Միջնակարգ դպրոցի առաջին տնօրեն է  նշանակվել Ադիբեկ Վարդանյանը, իսկ ուսմասվար՝ Վանուշ Բոզիկյանը։ 

Հայրենական մեծ պատերազմը սկսվելուց մի քանի օր առաջ դպրոցը լուրջ կերպով նախապատրաստվել  և մեծ կազմակերպվածությամբ անցկացրել է  իր առաջին շրջանավարտների քննությունները։ 

Հայրենական պատերազմի տարիներին կրճատվում է աշակերտների թիվը։

Տասը տարվա ընդմիջումից հետո՝ 1950-1951 թվականների ուսումնական տարվանից սկսած, դպրոցը տվել է անընդմեջ շրջանավարտներ։ Դպրոցի ուսումնանյութական բազան ավելի է ընդարձակվում, երբ դպրոցի տնօրեններ են դառնում Բագրատ Հարությունյանը, Կնյազ Խաչատրյանը, Գևորգ Մուրադխանյանը, Վարազդատ Մնեյանը, Շմավոն Ավետիսյանը,  Լևոն Բատիկյանը, Վաչիկ Շահբազյանը,Ռոբերտ Իսրայելյանը։ Դպրոցը ուսուցման կաբինետային համակարգի է անցել 1971-1972 թվականների ուսումնական տարվանից։ 

Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ  դպրոցի տնօրեն Հասմիկ Ումրշատյանի տեղեկացմամբ՝ 1972-2025 թվականներին Կարմիրգյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնում աշխատել են Ռաֆիկ Աղաջանյանը, Դորվարդ Սահակյանը և Կարինե Շահբազյանը։ 

Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցն այժմ ունի 403 աշակերտ։  

Հայերեն

ՄԻՊ ներկայացուցիչը Փարիզում մասնակցել է ազատությունից զրկված անձանց հետ առանձնազրույցների անցկացմանը նվիրված միջազգային աշխատաժողովին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հետ

Թրամփի քաղաքականությունը բևեռացնում է աշխարհը, բայց նաև զերծ է պահում Երրորդ համաշխարհային պատերազմից. Լուկաշենկո

Պրոֆեսիոնալիզացիան՝ սոցիալական ոլորտի առաջընթացի ապահովման համար կարևոր պայման. սոցիալական աշխատողի օրվան ընդառաջ մեկնարկել է երկօրյա համաժողով

Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններում ՌԴ պատվիրակությունը կգլխավորի Մեդինսկին

Արարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Երևանում մեկնարկել է «Silicon Mountains 2026» երկօրյա համաժողովը, որի շրջանակում կայացավ Expo-ի բացման արարողությունը

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը

Մոնթե Մելքոնյան փ.46/2 հասցեին հարակից ճանապարհահատվածում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում

Մեկնարկում է «Հայկական գինու շաբաթ» արշավը