Թրամփը Սպիտակ տանը պարահանդեսային սրահ կառուցելու համար կծախսի 200 մլն դոլար

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորել է Սպիտակ տան համալիրում կառուցել պարահանդեսային սրահ, որը կկարողանա հյուընկալել մեծ թվով մարդկանց. այս նախաձեռնության համար կծախսվի 200 միլիոն դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը:

«Սպիտակ տունն աշխարհի ամենագեղեցիկ և պատմական շենքերից մեկն է, սակայն ներկայում Սպիտակ տունը չի կարող հյուրընկալել համաշխարհային առաջնորդների և այլ երկրների պատվին խոշոր միջոցառումներ՝ առանց շենքի գլխավոր մուտքից մոտավորապես 100 յարդ (մոտավորապես 91 մետր) հեռավորության վրա մեծ ու անշուք վրան տեղադրելու», - նշված է հաղորդագրության մեջ:

Պարահանդեսային սրահը կկառուցվի Սպիտակ տան արևելյան թևի հարևանությամբ, որը կառուցվել է 1902 թվականին: Պարահանդեսային սրահի մակերեսը, նախագծի համաձայն, կկազմի ավելի քան 8000 քառակուսի մետր և կկարողանա տեղավորել մինչև 650 մարդու. Սպիտակ տան Արևելյան սենյակն այժմ կարող է տեղավորել 200 մարդու։

Շինարարությունը կսկսվի այս տարվա սեպտեմբերին և, ինչպես ակնկալվում է, կավարտվի «նախագահ Թրամփի ժամկետի ավարտից շատ առաջ»։

Սպիտակ տանը նաև հավելել են, որ պարահանդեսային սրահի շինարարության միջոցները մտադիր են նվիրաբերել Թրամփն ինքը և մի քանի «հայրենասեր հովանավորներ», որոնց անունները չեն նշվում։

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա