Մերձավոր Արևելք

Մադրիդն Իսրայելին կոչ է արել թույլատրել օգնության առաքումը Գազա ցամաքային ճանապարհով

1 րոպեի ընթերցում

Մադրիդն Իսրայելին կոչ է արել թույլատրել օգնության առաքումը Գազա ցամաքային ճանապարհով

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսն Իսրայելին կոչ է արել թույլատրել օգնության առաքումը Գազա ցամաքային ճանապարհով, քանի որ միայն օդային ճանապարհը բավարար չէ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Իսպանիայի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։ 

Ալբարեսը հաստատել է, որ իշխանություններն օգոստոսի 1-ին անկլավ են ուղարկում 12 տոննա պարենով բեռնված ռազմական ինքնաթիռ, որը պարաշյուտներով կնետի օգնությունը բնակիչներին։

Սննդի ևս 5500 չափաբաժին՝ նախատեսված 11 000 մարդու համար, սպասում է սահմանին։

Իսպանիայի արտգործնախարարը շեշտել է, որ Գազայում Իսրայելի առաջացրած սովը մեղմելու համար տրամադրվող այս օգնությունը «մեկ կաթիլ է օվկիանոսում»։

Նա Իսրայելին հորդորել է բացել բոլոր ցամաքային անցակետերը՝ մարդասիրական օգնության լայնածավալ հոսք ապահովելու համար։ 

Ալբարեսը նաև կոչ է արել հաստատել հրադադար, որը թույլ կտա բաշխել օգնությունը Գազայում:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում