Կայացել է երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը և որակավորման չափանիշները մշակող աշխատանքային խմբի առաջին նիստը

5 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը, որակավորման չափանիշները և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունը մշակող աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարել է  նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ նախապես հայտարարված հրավերին արձագանքել և խմբում ընդգրկվել են քաղաքացիական հասարակության կառույցների, երիտասարդական կենտրոնների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդության ոլորտի փորձագետներ, ինչպես նաև Եվրոպական երիտասարդական աշխատանքի 4-րդ համաժողովի հայաստանյան պատվիրակության անդամներ: Աշխատանքային խմբում ընդգրկվել են նաև պետական շահագրգիռ գերատեսչությունների՝ ՀՀ ԿԳՄՍ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ներքին գործերի, Շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչներ: Աշխատանքային խմբի գործունեությանը փորձագիտական աջակցություն է տրամադրում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը` ՅՈւՆԻՍԵՖ-ը:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ «Երիտասարդական քաղաքականության մասին օրենքի» ընդունումից հետո Կառավարությունը հաստատել է օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագիր, որի կարևոր բաղադրիչներից մեկը երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը, որակավորման չափանիշների և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանության մշակումն է:

«Նախատեսում ենք, որ մշակվող չափանիշներն ու մեթոդաբանությունն ավելի ընկալելի կդարձնեն երիտասարդական աշխատողի գործության նկարագիրը, այդ թվում՝ պետական աջակցությամբ ստեղծված երիտասարդական կենտրոնների աշխատակիցների գործառույթները, ինչպես նաև վերապատրաստումների շրջանակը: «Երիտասարդական քաղաքականության մասին օրենքի»  կարևոր պահանջներից է ՏԻՄ-երում երիտասարդական աշխատողների պարտադիր ընդգրկումը: Հայաստանում ավանդաբար ունենք նաև ակտիվ երիտասարդական կազմակերպություններ, որոնց աշխատակիցները ևս երիտասարդական աշխատող են համարվում: Ի վերջո, կարիք ունենք հասկանալու՝ ինչ է նշանակում լինել երիտասարդական աշխատող: Ուստի, այս կարգի մեթոդաբանության մշակումը և չափանիշների հստակեցումը ծառայելու են երիտասարդության ոլորտում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ինչպես պետական, այնպես էլ հանրային և տեղական մակարդակներում», - ասել է Արթուր Մարտիրոսյանը: 

Ընդգծելով գործընթացի մասնակցայնությունը՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է, որ աշխատանքային խմբում ներառված են տարբեր դերակատարներ. «Համոզված եմ՝ այս խումբը լինելու է թե՛ որոշում կայացնող, թե՛ աշխատանք տանող՝ ապավինելով, իհարկե, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տրամադրած փորձագիտական աջակցությանը: Օրենքը պետք է կյանքի կոչվի, իսկ դա գործողությունների համափունջ է. եթե ցանկանում ենք ունենալ երիտասարդական արդյունավետ միջավայրեր, ապա պետք է և՛ ուղեցույց ունենանք, և՛ ՏԻՄ-երին օրինակելի կանոնադրության նմուշ առաջարկենք, և՛ երիտասարդական աշխատողի գործունեություն նկարագիր մշակենք, և՛ այդ աշխատողներին վերապատրաստելու կարգ հաստատենք` ձևավորելով իրավական ամբողջական փաթեթ»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը` շեշտելով միասնական և համագործակցված աշխատանքի կարևորությունը:

Աշխատանքային խումբն իրականացնելու է միջազգային փորձի ուսումնասիրություն,  երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգի, որակավորման չափանիշների և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանության մշակմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստում, երիտասարդական աշխատանք իրականացնող կառույցների քարտեզագրում և գործառույթների վերլուծություն: Նախատեսվում են նաև տարբեր ձևաչափերով քննարկումներ շահագրգիռ կողմերի և շահառուների ներգրավմամբ:

Աշխատանքային խումբը ձևավորվել և խմբի աշխատակարգը հաստատվել է ԿԳՄՍ նախարարի հրամանով:

Հայերեն

Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Հայաստանն ու ԱՄՆ-ն ամփոփել են պաշտպանական համագործակցության ծրագրերը և ստորագրել արձանագրություն

ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ

Ջերմուկ քաղաքում հայտնաբերվել է 24 շիշ կեղծ օղի և 1738 տուփ ծխախոտ. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է

Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները

Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ 18 ստորաբաժանում կաշխատի՝ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներին տեղեկանքներ տրամադրելու համար

Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային սպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվել

Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում երթևեկության սահմանափակումներ կգործեն

Լիեժում օծվել է հայազգի զոհերի հիշատակին նվիրված խաչքար

Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը