Տնտեսություն

Գեորգի Արզումանյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ում արդյունաբերական կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմը

1 րոպեի ընթերցում

Գեորգի Արզումանյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ում արդյունաբերական կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Գեորգի Արզումանյանը Մոսկվայի արդյունաբերողների և ձեռնարկատերերի (գործատուների) համադաշնության կողմից կազմակերպված կլոր սեղանի ընթացքում ներկայացրել է ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման աջակցության մեխանիզմը։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ իր խոսքում Արզումանյանը նշել է, որ բիզնեսին՝ գործարար միավորումների հետ համատեղ, ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում արտադրությունների տեխնոլոգիական արդիականացման ընդլայնման համար ֆինանսական աջակցության հնարավորությունների հասցեական իրազեկումը կարևոր խնդիր է։ 

Միջոցառման ընթացքում արդյունաբերության ոլորտի նախագծերի ֆինանսավորման պայմանների վերաբերյալ ելույթ են ունեցել «Բանկ ԴՕՄ.ՌՖ» ԲԸ-ի և «ՄՍՊ Բանկ» ԲԸ-ի ներկայացուցիչները։ Փոքր և միջին բիզնեսին աջակցման ուղղությամբ գործող գործիքների մասին խոսել է «Կորպորացիա «ՄՍՊ» ԲԸ-ի ներկայացուցիչը։ Արտահանող արտադրողներին տրամադրվող աջակցության միջոցները ներկայացրել են Ռուսաստանի արտահանման կենտրոնի ընկերության խմբի և «Մոսկվայի արտահանման կենտրոն» ԻՈԱԿ-ի ներկայացուցիչները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում