Էկոնոմիկա

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակում անդրադարձել է ինտենսիվ գյուղատնտեսության զարգացմանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակում անդրադարձել է ինտենսիվ գյուղատնտեսության զարգացմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության մայրաքաղաք Ադիս Աբեբայում ՄԱԿ-ի սննդի համակարգերի 2-րդ գագաթաժողովի շրջանակում մասնակցել է «Քաղաքականության և ներդրումների ինտեգրացիա» քննարկմանը, որը վարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Ջեյն Մոհամմեդը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ Արման Խոջոյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանը ձեռնարկել է կոնկրետ, համակարգային քայլեր, որպեսզի իր սննդի համակարգերի վերափոխման ուղին վերածի բյուջետային ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի, որոնք սերտորեն կհամապատասխանեն ազգային զարգացման առաջնահերթություններին։

Այս համատեքստում նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության զարգացման 2020 -2030 թթ․ ռազմավարությունը սահմանում է յոթ ռազմավարական առաջնահերթություններ, այդ թվում՝ սննդի անվտանգությունը, սննդի բարելավումը և գյուղատնտեսության արդիականացումը։ Նրա խոսքով՝ 2021-2026 թթ․ ժամանակահատվածում ՀՀ կառավարությունն առաջնահերթություն է տվել ինտենսիվ այգիների հիմնմանը, ոռոգման ենթակառուցվածքների արդիականացմանը, գյուղատնտեսական տեխնիկայի նորացմանը և թվային տեխնոլոգիաների ներդրմանը։ Մշակվում են նաև կենդանիների գրանցման, տնկանյութի հավաստագրման և ազգային գյուղատնտեսական գրանցամատյանի ստեղծման համակարգեր։

Անդրադարձ է կատարվել նաև ինտենսիվ գյուղատնտեսության զարգացմանը և ոլորտի արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում