Մալթան Պաղեստինի ճանաչման մասին կհայտարարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

2 րոպեի ընթերցում

Մալթան Պաղեստինի Պետության ճանաչման մասին կհայտարարի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Ռոբերտ Աբելան:

«Կառավարությունը որոշում է կայացրել, որ առաջիկա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի  ընթացքում մեր երկիրը կճանաչի Պաղեստինի Պետությունը…. Մեր դիրքորոշումն արտացոլում է մեր հանձնառությունը Մերձավոր Արևելքում տևական խաղաղության հասնելու ջանքերին», - գրել է վարչապետը Facebook-ի իր էջում: 

Աբելան հավելել է, որ երկու պետության բանաձևով մերձավորարևելյան ճգնաժամի լուծմանը նվիրված Նյու Յորքում այժմ անցկացվող ՄԱԿ-ի համաժողովի ժամանակ Մալթայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհայտնի երկրի այս որոշման մասին։

Հուլիսի 29-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ երկիրը սեպտեմբերին կճանաչի Պաղեստինի Պետությունը, եթե Իսրայելը չհամաձայնի Գազայում հրադադարին և քայլեր չձեռնարկի երկարաժամկետ խաղաղության ուղղությամբ։ 

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր հայտարարել, որ երկիրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ պաշտոնապես կճանաչի Պաղեստինի Պետությունը։

Քաղաքականություն

Մեծ Բրիտանիան կճանաչի Պաղեստինի Պետությունը, եթե Իսրայելը չհամաձայնի հրադադարին. Սթարմեր

Հայերեն Français Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար