Քաղաքականություն

Մեծ Բրիտանիան կճանաչի Պաղեստինի Պետությունը, եթե Իսրայելը չհամաձայնի հրադադարին. Սթարմեր

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան կճանաչի Պաղեստինի Պետությունը, եթե Իսրայելը չհամաձայնի հրադադարին. Սթարմեր

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան սեպտեմբերին կճանաչի Պաղեստինի Պետությունը, եթե Իսրայելը չհամաձայնի Գազայում հրադադարին և քայլեր չձեռնարկի երկարաժամկետ խաղաղության ուղղությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AP գործակալությունը։ 

Սթարմերը նախարարներին հրավիրել է ամռանը հազվադեպ անցկացվող կաբինետի նիստի՝ քննարկելու համար Գազայում տիրող իրավիճակը։

«Իսրայելական կողմին հայտնել եմ, որ Մեծ Բրիտանիան կճանաչի Պաղեստինի Պետությունը մինչև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, եթե Իսրայելի կառավարությունը էական քայլեր չձեռնարկի Գազայի սարսափելի իրավիճակին վերջ դնելու համար, չհասնի հրադադարի, հստակ չասի, որ Արևմտյան ափում անեքսիա չի լինի և չպարտավորվի երկարատև խաղաղության գործընթացի անցնել, ինչը կապահովի երկու պետությունների լուծումը»,- ասել է Սթարմերը։

Մեծ Բրիտանիան վաղուց աջակցում է Իսրայելի կողքին գոյություն ունեցող անկախ Պաղեստինյան պետության գաղափարին, սակայն հայտարարել է, որ ճանաչումը պետք է լինի հակամարտության երկու պետությունների միջև բանակցային լուծման շրջանակում։

Պաղեստինի պետականությունը պաշտոնապես ճանաչելու ճնշումը մեծացել է, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ իր երկիրը կդառնա առաջին խոշոր արևմտյան տերությունը, որը սեպտեմբերին կճանաչի Պաղեստինի Պետությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում