ՏԿԵ նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և «Վեոլիա ջուր»-ը քննարկել են Երևանում խմելու ջրի, ջրամատակարարման և ջրահեռացման որակի բարձրացումը

2 րոպեի ընթերցում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի հետ, որին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի ղեկավար Անետա Բաբայանը, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանը, Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը, «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը, ՀՀ ՏԿԵՆ տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԵ նախարարությունից, տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Երևան քաղաքում խմելու ջրի, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով։ Մասնավորապես, կողմերը քննարկել են ջրանջատումների խնդիրների, ինչպես նաև կոյուղատար և սելավատար համակարգերի արդիականացման հարցերը։

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև հանրապետությունում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրման ծրագիրը։

Ըստ աղբյուրի, մասնավորապես, ներկայացվել են ՀՀ կառավարության 2025-ի փետրվարի 13-ի թիվ 143-Ն որոշմամբ հաստատված՝ հանրապետության տարածքի աղբահանության 3 գոտիների ինտեգրված համակարգի ներդրմանն ուղղված միջոցառումները։

Այս համատեքստում նախարարության կողմից առաջարկվել է Երևան քաղաքի կոշտ թափոնների կառավարման բարեփոխումների գործընթացը դիտարկել հանրապետության ընդհանուր աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրման ծրագրի շրջանակներում։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը