Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է ԿԶՆԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

2 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ժաննա Հարությունյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Արտաշես Թորոսյանը, որը ԿԶՆԱԿ-ը ղեկավարել է 2021 թվականից, իր մասնագիտական գործունեությունը կշարունակի որպես ԿԳՄՍ նախարարի խորհրդական։ Շնորհակալություն հայտնելով տարիների նվիրված և արդյունավետ աշխատանքի համար՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հաջողություն է մաղթել նրան նոր պաշտոնում։

«Շատ գնահատելի է այն մեծածավալ աշխատանքը, որ Արտաշես Թորոսյանն իրականացրել է ԿԶՆԱԿ-ում, սակայն ներկայում առկա են բազմաթիվ բովանդակային մարտահրավերներ, որոնք վերաբերում են ոչ միայն ԿԶՆԱԿ-ին, այլև հանրակրթության ոլորտին առհասարակ»,– նշել է Արաքսիա Սվաջյանը։

Ներկայացնելով ԿԶՆԱԿ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար Ժաննա Հարությունյանին՝ նախարարի տեղակալը նրան մաղթել է արդյունավետ աշխատանք՝ բարդ ու պատասխանատու ոլորտում։

Ժաննա Հարությունյանը հանրակրթության ոլորտում մասնագիտական գործունեության երկար տարիների փորձ ունի․ մինչ այս զբաղեցրել է Երևանի թիվ 152 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնը (նախորդ տարի ճանաչվել է լավագույն տնօրեն), շուրջ 15 տարի աշխատել է Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում, դասավանդել է Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոնում, իրականացրել է վերապատրաստումներ, ներգրավված է եղել 7-9-րդ դասարանների «Գրականություն» առարկայի չափորոշչի մշակման խմբում։

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին