Գյումրու քաղաքապետը նախատեսում է համայնքապետարանում ստեղծել գյուղատնտեսության բաժին

4 րոպեի ընթերցում

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նախատեսում է Գյումրու համայնքապետարանում ավելացնել բաժինների թիվը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հուլիսի 28-ին ամփոփելով պաշտոնավարման հարյուր օրը` Վարդան Ղուկասյանը նշեց, որ նախատեսում է համայնքապետարանում ստեղծել գյուղատնտեսության բաժին։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ թե որքանով է իրատեսական քաղաքային համայնքում ստեղծել գյուղատնտեսության բաժին, Ղուկասյանը պարզաբանեց՝ մոտ 150 հա հողատարածք կա, կան եղջերավոր անասուններ պահողներ։ Դրանով կարելի է համալրել նաև Գյումրու բյուջեն։ «Գյումրու տարածքում կան անմշակ հողեր, որոնք կարելի է նպատակային օգտագործել և ծառայեցնել որպես վարելահողեր, իսկ դրանցից ստացված գումարներով՝ համալրել քաղաքի բյուջեն»,-նշեց քաղաքապետը: 

Գյումրու 2024 թվականի բյուջեն կազմել է 6 մլրդ 836 մլն դրամ, իսկ 2025 թվականինը՝ 7 մլրդ 858 մլն դրամ։ «Գրություն է ուղարկվել Շիրակի մարզպետարան՝ սուբվենցիոն հատկացումների կարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ Գյումրու համար սոցիալական բազմաբնակարան շենքերի կառուցման նպատակով։ Իմ նախորդ ղեկավարումից հետո 13 տարի ոչ մի բազմաբնակարան շենք չի կառուցվել Գյումրիում։ 37 տարի մարդիկ ապրում են տնակներում։ Նպատակահարմար ենք գտնում բազմաբնակարաններ կառուցել անօթևանների համար»,-ասաց Ղուկասյանը:

Անդրադառնալով քաղաքում առկա բնակֆոնդին՝ քաղաքապետը տեղեկացրեց, որ նպատակ կա ուսումնասիրելու Բուլվարային թաղամասի ազատ՝ ոչ սեփականաշնորհված բնակարանները, վերանորոգել դրանք և հանձնել բազմանդամ ու սոցիալապես անապահով ընտանիքներին։ Աշխատանքներ են տարվում նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ՝ նոր բնակարաններ կառուցելու ուղղությամբ։

Վարդան Ղուկասյանն անդրադարձավ նաև սուբվենցիոն ծրագրի շրջանակում Գյումրիում նախատեսվող քաղաքաշինական աշխատանքներին՝ Երիտասարդական պալատի, տիկնիկային թատրոնի, մարմնամարզական մարզաձևերի մարզադպրոցի վերանորոգում, 20 փողոցների հիմնանորոգում, սարքավորումների ձեռքբերում։ Իրականացվում է ապօրինի շինությունների փաստագրում, նախատեսվում են քաղաքում կառուցել նոր գետնանցումներ։

Անդրադառնալով գույքահարկին՝ Վարդան Ղուկասյանը նշեց, որ քաղաքապետարանը չի կարող լիարժեք տեր կանգնել այդ գումարներին, իսկ երբեմն դրանք շատ փոքր են տվյալ անշարժ գույքին համարժեք լինելու համար. «Քաղաքային բյուջեն հնարավոր է համալրել, եթե վերանայվի գույքահարկի գործընթացը»։

Պաշտոնավարման ընթացքում, ըստ քաղաքապետի, բարեկարգվել են 27 երկրորդական փողոցներ՝ կատարվել են հարթեցման աշխատանքներ, իրականացվել է կանաչապատում՝ տնկվել է 455 ծառ, կատարվել է գետնանցումների պրոֆիլակտիկ ախտահանում։ Վերականգնվում են քաղաքի հուշարձանները, լուսավորություն է տեղադրվում։ Ամբողջովին վերանորոգվել է ազատամարտիկների պանթեոնը, կատարվել է մոտ 16 հա փոսային նորոգման աշխատանք, լուսավորվել են պուրակներն ու այգիները։

2025 թվականի հուլիսի 15-ի դրությամբ՝ սեփական եկամուտները կազմել են 772 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելին է 106 մլն դրամով։

Հայերեն

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում