Իսրայելը հայտարարել է մարդասիրական նպատակով Գազայի որոշ հատվածներում մարտավարական ժամանակավոր հրադադարների մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազայում մարդասիրական կարիքների ապահովման նպատակով ռազմագործողությունների  տեղական մարտավարական հրադադարի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Իսրայելի պաշտպանական բանակի «Տելեգրամ»-ի ալիքում տարածված հաղորդագրության մեջ:

«Քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Գազայի հատված մտնող մարդասիրական օգնության ծավալը մեծացնելու շարունակական ջանքերի շրջանակներում այսօրվանից (կիրակի) սկսած, մարդասիրական կարիքների օգտին ռազմական գործողությունների տեղական մարտավարական հրադադար կսկսվի ժամը 10:00-ից մինչև 20:00-ն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ որոշումը համաձայնեցվել է ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների հետ՝ այս թեմայի շուրջ քննարկումներից հետո։ 

Նաև սահմանվել են մշտական ​​ապահովված երթուղիներ՝ սկսած ժամը 6:00-ից մինչև 23:00-ն, որոնք թույլ կտան ՄԱԿ-ի ավտոշարասյուների և կազմակերպությունների անվտանգ տեղաշարժը՝ Գազայի հատվածում բնակչությանը սնունդ և դեղորայք բերելու և բաշխելու համար։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում