Տեղումների կրճատումը բարձրացնում է ջրային ոլորտի խոցելիությունը. ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է «Ինչպես պահպանել համաշխարհային ջրային բալանսը» խորագրով նստաշրջանին

3 րոպեի ընթերցում

Ալթայում անցկացվող «Բնության և շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված միջազգային համաժողովի» շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Ինչպես պահպանել համաշխարհային ջրային բալանսը» խորագրով փորձագիտական նստաշրջանին։

Համաժողովին ներկա էին նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի գործընկերները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՇՄ նախարարության տարածած հաղորդագրությունից, իր ելույթում Հմբարձում Մաթևոսյանն անդրադարձել է կլիմայի փոփոխության բացասական հետևանքներին ջրային ռեսուրսների վրա՝ շեշտելով, որ Հայաստանի լեռնային էկոհամակարգերը առավել խոցելի են կլիմայական փոփոխությունների պայմաններում։ Տեղումների կրճատումը և ջրային պաշարների նվազումը բարձրացնում են ջրային ոլորտի խոցելիությունը։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը: Դրանք են..

  • Ջրախնայող տեխնոլոգիաների և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրում
  • Ջրային համակարգերում կորուստների նվազեցման ծրագրեր
  • Ջրային ռեսուրսների կառավարման օրենսդրական բարեփոխումներ
  • Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային հնգամյա ծրագրի (2022–2026 թթ.) հաստատում, որը նպատակ ունի նվազեցնել ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայական ռիսկերը և ապահովել հարմարվողականության ռազմավարությունների արդյունավետ իրագործում

Նախարարը կարևորել է նաև Սևանա լճի ջրային հավասարակշռության պահպանումը և էկոհամակարգերի վերականգնումը՝ որպես առաջնահերթություն։

Համաժողովի ընթացքում նա շեշտել է միջազգային համագործակցության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում առանձնացվել է 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպման (COP17) կարևորությունը՝ գործընկերներին հրավիրելով ակտիվ մասնակցության։

Նախարարը վստահեցրել է, որ համատեղ ջանքերի և միջազգային գործընկերների աջակցության շնորհիվ հնարավոր է ձևավորել ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետ և կայուն համակարգ, որը կծառայի ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի զարգացմանը։

 

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները