Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Կոլումբիայի նախագահին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Կոլումբիայի նախագահին

Կոլումբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը (նստավայրը` Բրազիլիա) հուլիսի 23-ին Բոգոտայի Նարինյո պալատում իր հավատարմագրերն է հանձնել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյին` դառնալով այդ երկրում երբևէ հավտարմագրված ՀՀ առաջին դեսպանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ պաշտոնական արարողությանը հաջորդած կարճ զրույցի ընթացքում Արմեն Եգանյանը նախագահ Պետրոյին է փոխանցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ողջույնի խոսքերը: 

Հաղորդվում է, որ նույն օրը Կոլումբիայի արտաքին գործերի նախարարությունում դեսպան Եգանյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարար Ռոզա Յոլանդա Վիլյավիսենսիոյին: 

ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի և Կոլումբիայի միջև երկկողմ օրակարգին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում