AFP-ն, AP-ն, Reuters-ը և BBC-ն կոչ են անում թույլ տալ լրագրողներին հեռանալ Գազայից

2 րոպեի ընթերցում

AFP, The Associated Press, Reuters լրատվական գործակալությունները և BBC հեռարձակման կորպորացիան  համատեղ հայտարարություն են տարածել՝ Իսրայելի իշխանություններին կոչ անելով սովից տառապող լրագրողներին թույլ տալ հեռանալ Գազայի հատվածի տարածքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության տեքստը հրապարակել է The Associated Press գործակալությունը:

«Մենք կրկին Իսրայելի իշխանություններին կոչ ենք անում լրագրողներին թույլ տալ մուտք գործել Գազայի հատված և դուրս գալ այնտեղից: Խիստ կարևոր է, որ մարդիկ հասանելիություն ունենան անհրաժեշտ ծավալով սննդի», - ասված է հայտարարության մեջ:

Խոսքը վերաբերում է Գազայի տարածքում մնացած վերջին լրագրողներին է, որոնք, ինչպես նշված է հայտարարության մեջ, ամիսներ շարունակ «կապող օղակ էին Գազայում տեղի ունեցող իրադարձությունների և արտաքին աշխարհի միջև», իսկ այժմ «ավելի ու ավելի մեծ դժվարությամբ են իրենց համար սնունդ հայթայթում», ինչպես և պաղեստինյան անկլավում գտնվողները: 

2025 թվականի մարտի 2-ից Գազայի հատված միջազգային մարդասիրական օգնություն չի մտնում. Իսրայելի որոշմամբ փակ են մնում բոլոր հսկիչ անցակետերը: Մայիսի 18-ին Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածի հյուսիսային և հարավային շրջաններում մարտական գործողություններն ընդլայնելու մասին: Դրա հայտարարված նպատակը ՀԱՄԱՍ-ի վերջնական ջախջախումն է և անկլավում պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակումը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ գործողության արդյունքում բանակը նախատեսում է վերահսկողության տակ վերցնել Գազայի հատվածի ամբողջ տարածքը:

Մերձավոր Արևելք

Գազայում սովից մահացածների թիվը հասել է 115-ի

Հայերեն Русский

Հայաստանն ու Նիգերիան քննարկել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ԱՄԷ-ի հետ առևտրաշրջանառության նվազումը կապել է ռուսական ոսկու գործարքների հետ

Մենք մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան

ԱՄԷ-ի հետ համաձայնագրով հայկական բիզնեսի համար 90 նոր ենթաոլորտում հնարավորություններ են նախատեսվում. Գևորգ Պապոյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականն ամփոփեց աշխարհի առաջնության բացառիկ հաջող ելույթները

Կատարն Իրանին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման համաձայնագրի նոր նախագիծ. Reuters

Միրզոյանը մանրամասներ ներկայացրեց ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացից

Սլովենիան աջակցում է ԵՄ-ի հետ գործակցությունը խորացնելու Հայաստանի ջանքերին. Կայզեր

Ֆրանսիայի անկարգությունները՝ մարքեթինգային հնարավորություն չինական ապակի արտադրող ընկերության համար

ՀՀ ԱԺ նախագահը զգուշացրել է սոցիալական հարթակում իր անունով և նկարով բացված կեղծ օգտահաշվի մասին