Մեծ Բրիտանիան և Հնդկաստանն ազատ առևտրի համաձայնագիր են ստորագրել

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ազատ առևտրի համաձայնագիր է ստորագրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Ըստ համաձայնագրի՝ բրիտանական մեքենաների և վիսկիի արտահանումը Հնդկաստան և հնդկական տեքստիլի և զարդերի արտահանումը Մեծ Բրիտանիա ավելի մատչելի կլինի։

Համաձայնագրի կնքման համար պահանջվել է երեք տարի։ Փաստաթղթով կողմերը նաև կնպաստեն Հնդկաստան-Մեծ Բրիտանիա նոր ծրագրին՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար։

Բրիտանիայի վարչապետի Չեքերս նստավայրում ստորագրման արարողությունից հետո Սթարմերը հայտնել է որ Միացյալ Թագավորության և Հնդկաստանի միջև կնքված համաձայնագիրը «ամենախոշոր և տնտեսապես ամենակարևոր» առևտրային գործարքն էր, որը Մեծ Բրիտանիան կնքել է բրեքսիթից ի վեր։

Սթարմերի խոսքով՝ համաձայնագիրն ամբողջ երկրում կստեղծի ավելի քան 2200 աշխատատեղ, քանի որ հնդկական ընկերություններն ընդլայնում են իրենց գործունեությունը Մեծ Բրիտանիայում, իսկ բրիտանական ընկերությունները ստանում են նոր բիզնես հնարավորություններ Հնդկաստանում։

Մոդին նույնպես ողջունել է համաձայնագրի կնքումը՝ դա անվանելով «նախագիծ մեր համատեղ բարգավաճման համար»։ 

Նրա խոսքով, մի կողմից հնդկական ապրանքներն ավելի լավ հասանելիություն կունենան Մեծ Բրիտանիայի շուկաներում, մյուս կողմից էլ Հնդկաստանի բնակիչների և արդյունաբերությունների համար մատչելի գներով հասանելի կդառնան Մեծ Բրիտանիայում արտադրված ապրանքները, ինչպիսիք են բժշկական սարքավորումները և ավիատիեզերական մասերը։

Մեծ Բրիտանիայից Հնդկաստան արտահանման միջին մաքսատուրքերը կնվազեն 15%-ից մինչև 3%, ինչը բրիտանական ընկերությունների համար կհեշտացնի ապրանքների վաճառքը Հնդկաստանում։

Երկու վարչապետները նաև համաձայնության են եկել պաշտպանության, կրթության, կլիմայի, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում ավելի սերտ համագործակցության շուրջ։

Հայերեն

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց հետագա պայքարից

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն դուրս եկավ հաջորդ փուլ, «Փյունիկ»-ը լքում է պայքարը

Փրկարարները հայտնաբերել են մառախուղի պատճառով մոլորված քաղաքացուն

ԶՈՒ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է կարգապահության և իրավախախտումների կանխարգելման հարցեր

Հայ-չինական հարաբերությունները գտնվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վրա՝ ստանալով ռազմավարական բնույթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Հարավային Կովկասում ձևավորվում է խաղաղության, համագործակցության և փոխկապակցվածության նոր ժամանակաշրջան. ՉԺՀ դեսպան

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար կհատկացվի շուրջ 23.9 մլն դրամ

Խուդաթյանն Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները

«Wildberries»-ը հաշվարկում է լոգիստիկ ենթակառուցվածքի միջադեպերից տուժած վաճառողների վնասները