Քաղաքականություն

Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի միջև Ալթայում կայացած հանդիպմանը քննարկվել են Հարավային Կովկասում առկա իրադրությանը վերաբերող հարցեր։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ ներկայացնելով  Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը լրագրողների հետ զրույցում։ 

«Քննարկվել են նաև Հարավային Կովկասի օրակարգին վերաբերող հարցեր»,-ասել է Ալեքսեյ Օվերչուկը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում