Պեսկովը մեկնաբանել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում «բարդ շրջանը»

2 րոպեի ընթերցում

Մոսկվան կսպասի պաշտոնական վճիռներին այն դեպքում, եթե Ադրբեջանը միջազգային դատական ատյաններում հայց հարուցի Ռուսաստանի դեմ՝ Ակտաուի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի կործանման պատճառով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաքուն փաստաթղթեր է պատրաստում միջազգային դատական ատյաններ ներկայացնելու համար՝ Ակտաուի մերձակայքում AZAL-ի ինքնաթիռի կործանման կապակցությամբ:

«Ընթանում են քննչական գործողություններ, ընթանում է հետաքննություն: Եթե Ադրբեջանը նման որոշում կայացնի, դա Ադրբեջանի իրավունքն է, մենք կսպասենք պաշտոնական վճիռներին», - ասել է նա:

Միևնույն ժամանակ Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերություններն ամուր հիմք ունեն, բայց այժմ բարդ շրջան են ապրում: 

«Մենք հույս ունենք, որ այդ շրջանը կանցնի», - ընդգծել է նա՝ հավելելով, որ «երկու երկրների համագործակցությունը փոխադարձ օգուտ է բերում»:

Ինչպես նշել է Կրեմլի ներկայացուցիչը, Ռուսաստանի Դաշնությունում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունն օրինապահ քաղաքացիներ են: Միայն օրենքը խախտողներն են հետապնդման ենթարկվում:

«Ռուսաստանում ապրում է շատ մեծ ադրբեջանական սփյուռք, - մեկնաբանել է նա Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություններում լարվածությունը: - Ըստ էության, ադրբեջանական սփյուռքի բոլոր ներկայացուցիչները մեր օրինապահ քաղաքացիներն են, որոնք այստեղ արժանի հարգանք են վայելում»:

Օրինապահ ադրբեջանցիները հարգանք են վայելում Ռուսաստանում, և Մոսկվան շատ կարևոր է համարում, որ ռուսներին հարգեն Ադրբեջանում, ընդգծել է Պեսկովը։

Նա հավելել է, որ «նրանք, ովքեր օրենքներ են խախտում, հետապնդվում են օրենքով»:

Հայերեն English Español Русский

Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում՝ հանուն իր իրավունքների պաշտպանության. Փեզեշքիան

Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ

Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել․ Փաշինյան

Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 12-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Իրանը մտադիր է փակել Հորմուզի նեղուցով նավագնացության «անօրինական երթուղիները»

Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու Սև ծովում նավագնացության անվտանգությունը

Կրեմլը մեկնաբանել է Մակրոնի խոսքերը ֆրանսիական միջուկային հրթիռի փորձարկման վերաբերյալ

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին 270 մլն եվրոյի վարկ կտրամադրի

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան

Մոդին նշել է կառավարության ղեկավարի պաշտոնում իր գործունեության 25-ամյակը