Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձել է էլէկտրաէներգիայի սակագնի հնարավոր փոփոխությունների մասին հարցին

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նորանշանակ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ չի կարող երաշխավորել, թե էլեկտրաէներգիայի սակագինը որ ուղղությամբ կգնա, միաժամանակ, սակայն, երաշխավորել է, որ սակագինը բխելու է բացառապես օբյեկտիվ, իրական ցուցանիշներից։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Պետրոսյանն ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի հետագա սակագնի վերաբերյալ հարցին։  

Մեկնաբանելով ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի այն հայտարարությունը, որ 10 տարի էլեկտրաէներգիայի սակագինը չի թանկանալու՝ Պետրոսյանը զարմանք է արտահայտել, թե ինչպես կարելի է 10 տարվա կանխատեսում անել: 

«Ինչպե՞ս կարող է հարգարժան սեփականատերը 10 տարվա կանխատեսում անել, երբ չգիտենք՝ վաղը ինչ է տեղի ունենալու աշխարհում, տարածաշրջանում էներգետիկ համակարգում կամ էներգետիկ տեխնոլոգիաների զարգացման գործում։ Գուցե, երկու տարի հետո էներգետիկ ոլորտի այնպիսի գյուտ հայտնաբերվի աշխարհում, որ սակագները կիսով չափ  նվազեն»,-նշել է Ռոմանոս Պետրոսյանը։ 

Վերջինս նշել է, որ չի կարող երաշխավորել, թե սակագինը որ ուղղությամբ կգնա, բայց կարող է երաշխավորել, որ սակագինը բխելու է բացառապես օբյեկտիվ, իրական ցուցանիշներից, որոնք տեսանելի են լինելու ՀԷՑ-ի գործունեության մեջ, տնտեսվարման մեջ, այդ թվում՝ հարգելով տնտեսվարողի շահերը, եկամտաբերության ընդունելի չափերը՝ համաձայնեցված ոլորտը կարգավորող հանձնաժողովի հետ։  

«Բայց սակագնի հետ կապված բոլոր գործընթացներն անցնելու են օրենքի տառին համապատասխան: Որևէ մեքենայություն, զարտուղի հաշվարկներ, իրականության խեղում, կոռուպցիոն որոշում իմ լիազորությունների շրջանակում բացառում եմ և դրա համար հաշվետու եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն»,-ասել է Պետրոսյանը։ 

Խոսելով կառույցը նոր մասնագետներով համալրելու մասին՝ Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ դրա մասին դեռ պետք է մտածել և որոշումներ կայացնել։ 

Հայերեն Русский

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար