Քաղաքականություն

Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի և Թրամփի հանդիպման ժամանակը դեռ չի եկել

1 րոպեի ընթերցում

Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի և Թրամփի հանդիպման ժամանակը դեռ չի եկել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը ժամանակի ընթացքում անպայման կկայանա, հնարավոր է, որ այն անհրաժեշտ լինի ապագա պայմանավորվածություններն ամրագրելու համար, բայց դեռ ժամանակը չի եկել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։

«Դա հնարավոր է, և ժամանակի ընթացքում այն անպայման տեղի կունենա, դա անհրաժեշտ է։  Հնարավոր է, որ այն անհրաժեշտ լինի նաև ինչ-որ խոշոր պայմանավորվածությունների ամրագրման համար, որոնք ժամանակի ընթացքում ձեռք կբերվեն հսկայական աշխատանք կատարելուց հետո։  Բայց առայժմ այդ ժամանակը դեռ չի եկել», - ասել Է Պեսկովը  լրագրող Պավել Զարուբինին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում