Քաղաքականություն

Իրանը և եվրոպական եռյակը համաձայնել են վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները. ԶԼՄ

1 րոպեի ընթերցում

Իրանը և եվրոպական եռյակը համաձայնել են վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները. ԶԼՄ

Իրանը և եվրոպական եռյակը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, համաձայնել են վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Tasnim-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Նշվում է, որ Թեհրանը և եվրոպական եռյակը սկզբունքային համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման վերաբերյալ, սակայն բանակցությունների ժամկետն ու վայրը քննարկվում են։

Աղբյուրը նշել է, որ դեռևս վերջնական որոշում չի կայացվել այն մասին, թե որ երկիրն է հյուրընկալելու առաջիկա բանակցությունները։

Ավելի վաղ՝ լրատվամիջոցը տեղեկություններ էր ստացել, որ Իրանը քննարկում է ԵՄ-ի եռյակի խնդրանքը՝ միջուկային հարցի շուրջ բանակցությունների վերսկսման և պատժամիջոցների վերացման վերաբերյալ։

Ստացված տեղեկությունները ենթադրում են, որ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ փոխնախարարների մակարդակով։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում