Ադրբեջանի ներկայացուցիչները չեն մասնակցում ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ներկայացուցիչները չեն ներառվել հուլիսի 18-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի մասնակիցների ցուցակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Ցուցակում ներառված են մասնակիցներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանի պատվիրակությունը չի մասնակցում նիստին։

«Ավանդաբար ԱՊՀ միջոցառումներին հանրապետությունը ներկայացնում է փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը։ Սակայն նա չի մասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին։ Պատճառների թվում են Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները և անցյալ տարվա վերջին AZAL ինքնաթիռի կործանումը», - գրել է Trend գործակալությունը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրի։ 

Հրատարակության աղբյուրի խոսքով՝ Բաքուն գոհ չէ այդ իրադարձություններին Մոսկվայի արձագանքից։

Ադրբեջանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ իրենք որևէ տեղեկություն չունեն երկրի փոխվարչապետի՝ նիստին մասնակցելու կամ չմասնակցելու մասին։

Հայերեն

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել